‘ԱԺ-ից չեն մանրամասնում, թե որքան գումար են հատկացնելու երդմնակալության համար’

1035

Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության համար գումարներ է հատկացնելու Ազգային ժողովը: Այս մասին iLur.am-ին հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը՝ չմանրամասնելով, թե որքան գումար է հատկացվել: Նա խոստացավ բոլոր մանրամասները հայտնել երդմնակալության արարողությունից հետո:

Հիշեցնենք, որ վաղը, ժամը 12-ին Ազգային ժողովում մեկնարկելու է ԱԺ հատուկ նիստը: Ազատության հրապարակում էլ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը «Նոր Հայաստանի հռչակման և երդմնակալության արարողությունն» է կազմակերպելու:

Նախորդ հոդվածը‘Հրդեհ է բռնկվել Չկալովկա գյուղի անտառում’
Հաջորդ հոդվածը‘Ուշադրություն՝ երդմնակալություն, վաղը որոշ փողոցներ նորից կփակվեն’