‘ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ (ուղիղ)’

1032

ԱԺ այսօրվա նիստի մեկնարկից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ դատապարտեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից ԼՂՀ ՊԲ մարտական ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Բաքվի իշխանությունների վրա: Սահակյանը կոչ արեց Մինսկի խմբի համանախագահ երկրներին դատապարտել և առավել հստակ, հասցեական ներգործություն ունենալ Ադրբեջանի վրա՝ խաղաղ կարգավորման գործընթացի ձախողման փորձերը կանխելու նպատակով:

Այնուհետև խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ուղղաթիռի խոցման հետևանքով զոհված երեք օդաչուների հիշատակը:

Նախորդ հոդվածը‘Տեսանյութը ապացուցում է, որ ԼՂՀ ուղղաթիռները չեն հատել սահմանը. ՊՆ խոսնակ’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ տարածքով արգելվում է ռազմաօդային թռիչքները հենց Ադրբեջանի զինուժի համար. Դավիթ Բաբայան ‘