‘ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կառուցվածքում փոփոխությունների մասին նախագիծը’

1456

Ձայների 71 կողմ, 40 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթը:

«Ազատության» փոխանցմամբ, կառավարության կառուցվածքային փոփոխությունների այս նախագծով 5 նախարարություն կրճատվելու է՝ նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը:

Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը:

Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով:

Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կշարունակեն գործել վարչապետի ենթակայության ներքո:

«Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դեմ են քվեարկել:

 

 

 

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ-ն խուզարկում է Միհրան Պողոսյանի առանձնատունն ու գրասենյակը’
Հաջորդ հոդվածը‘Հրապարակվել է «Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպության ամենամյա զեկույցը’