‘ԱԺ-ում կառավարության ներկայացրած միանգամից երկու օրինագիծ տապալվեց’

1940

Ազգային Ժողովի այսօրվա արտահերթ նիստում Կառավարության ներկայացրած միանգամից երկու օրինագիծ մերժվեց: Նա, քվեարկության դրվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագիծը։ Քվեարկությունից առաջ պատգամավորները նշեցին, որ օրինագծի մի շարք հոդվածներ վիճահարույց են, մասնավորապես, ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալներ հավաքելու մասին հոդվածը, օտարերկրյա պետություններին տվյալներ տրամադրելու մասին հոդվածը եւ այլն: ԲՀԿ խմբակցությունից պատգամավոր Միքայել Մելքումյանը վարման կարգի վերաբերյալ հայտարարեց, որ հաշվի առնելով, որ երկրում իրավական պաշտպանությունը ցածր մակարդակի վրա է եւ մարդու անձնական տվյալները կարող են արտահոսել արտերկիր, ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը: «Ճիշտն ասած իրավունք էլ չունեի ձեզ ձայն տալու, բայց մտածում էի, որ մի լավ դրսեւորում կունենայիք»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: Ոչ իշխանական բոլոր խմբակցությունները հրաժարվեցին մասնակցել քվեարկությանը, իսկ մասնակցած ՀՀԿ-ականներից 61-ը կողմ, 2՝ դեմ, 1-ը ձեռնպահ քվեարկեցին։

Այնուհետեւ տապալվեց նաեւ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Քվեարկությունից առաջ Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր Գագիկ Ջհանգիրանը նշեց, որ ներկայացված օրինագիծը ոլորտում առկա խնդիրները որեւէ կերպ չի կարգավորում, ուստի ՀԱԿ-ը չի մասնակցելու քվեարկությանը: ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանն իր հերթին հայտարարեց, թե նախագիծն իրականում թալան է: Կրկին քվեարությանը մասնակցեց միայն ՀՀԿ–ն, եւ օրինագիծը մերժվեց է 57 կողմ, 1 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեպքերի այս ընթացքից մտահոգվեց՝ «հիմա ինչ՝ քվեարկության չդնե՞մ»: 

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենը խոցված ուղղաթիռի անձնակազմի վերադարձման հարցով դիմել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին’
Հաջորդ հոդվածը‘Արքայազն Չարլզն այցելել է Լոնդոնի հայկական եկեղեցի’