‘Ալաբամայում փոթորկի հետևանքով կան զոհեր’

1091

Ամերիկյան Ալաբամա նահանգի արևելքում կիրակի օրը հզոր տորնադոյի հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, հաղորդել են տեղի իշխանությունները: Զոհերի թվում կան երեխաներ:

Շրջանի ոստիկանապետի խոսքով՝ տարերքի զոհերի թիվը կարող է աճել: Փրկարարական աշխատանքները դադարեցվել են մինչև երկուշաբթի օրվա լուսաբացը:

ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության գնահատականներով՝ փոթորկի էպիկենտրոնում քամու արագությունը հասել է ժամում 266 կմ-ի:

Արևելյան Ալաբամայի բուժկենտրոնը հաղորդել է, որ ընդունել է 40 մարդու, որոնք տուժել են եղանակի կտրուկ փոփոխության պատճառով:

Փոթորկից հետո օդերևութաբանները կանխատեսում են կտրուկ ցրտացում և սառնամանիքներ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հ1. Քոչարյանն ու Ջհանգիրյանը ընդդեմ Ալումյանի եւ Իսագուլյանի’
Հաջորդ հոդվածը‘Մտրակելուց առաջ փորձեք հասկանալ’