‘Ալբա. Շատ լավ եմ ճանաչում Նեյմարին և կարծում եմ, որ նա չի դառնա «Ռեալ»-ի խաղացող ‘

1603

«Բարսելոնա»-ի պաշտպան Ժորդի Ալբան խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխության հավանականության մասին:

«Ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա: Բայց չեմ հավատում, որ նման բան կարող է լինել: Շատ լավ եմ ճանաչում Նեյմարին և կարծում եմ, որ նա չի դառնա «Ռեալ»-ի խաղացող»,- իսպանացու խոսքն է մեջբերում Le10sport-ը:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ բրազիլացի ֆուտբոլիստը դարձել է «արքայական» ակումբի գլխավոր տրանսֆերային թիրախը:

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Վենտուրան հեռացվեց Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Մարսիալ. Մոուրինյոն բոլորիս հետ խիստ է’