Ալեքսանդր Պետրակովը կշարունակի աշխատանքը Հայաստանի հավաքականում

360

Երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոնի Ավանի ակադեմիայում կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Օրակարգում ընդգրկված էր 1 հարց` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հաշվետվությունը Եվրո-2024-ի ընտրական փուլում կատարված աշխատանքի վերաբերյալ: 

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները հնարավորություն ստացան հարցեր ուղղելու գլխավոր մարզչին: Պետրակովը հանգամանորեն պատասխանեց բոլոր հարցերին: ՀՖՖ Գործկոմի անդամները հաջողություն մաղթեցին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչին հաջորդ տարվա ընթացքում»,- նշված է հայտարարության մեջ։

Նախորդ հոդվածը«Իսլամական ջիհադը» մտադիր է հասնել նրան, որ Իսրայելն ազատ արձակի պաղեստինցի բոլոր կալանավորներին
Հաջորդ հոդվածըԿլոպը խափանել է Սալահի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխությունը