‘Ալեքսեյ Նավալնին ելույթ է ունեցել Ստրասբուրգում’

2071

Չորեքշաբթի ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին ելույթ է ունեցել Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նիստում, որտեղ քննարկվում է նրա բողոքը՝ 2012-2014 թթ. հանրահավաքների ժամանակ իրեն ձերբակալելու վերաբերյալ:

Ավելի վաղ դատարանն արդեն քննել է ընդդիմադիր քաղաքական գործչի գանգատը և դրամական փոխհատուցման որոշում է կայացրել, սակայն այն ժամանակ վճիռ չէր կայացվել արդ ձերբակալությունների քաղաքական բնույթ կրելու մասին: Նավալնին պահանջում է դրանք ճանաչել քաղաքական դրդապատճառներ ունեցող, նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանություններն այդպիսով քաղաքացիների մի մեծ խմբի զրկում են իրենց կարծիքն արտահայտելու հնարավորությունից:

«Եթե դատարանը այդ գործերում ճանաչի քաղաքական դրդապատճառների առկայությունը, ապա դա Ռուսաստանի համար մեծ հաղթանակ կլինի, դա խաղի կանոնները կփոխի մինչև իսկ ռուսաստանյան դատարաններում»:

ՄԻԵԴ-ը դատավճիռ կկայացնի մի քանի ամիս անց:

Նավալնիին թույլ չի տրվել մասնակցելու նախագահական ընտրություններին, ըստ նրա՝ շինծու գործով դատվածության պատճառով: ԿԸՀ-ի մերժումից հետո քաղաքական գործիչը կոչ է արել բոյկոտել ընտրությունները, որոնք կայանալու են մարտի 18-ին:

Փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘ Մխիթարյանն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է’
Հաջորդ հոդվածը‘Լարսում կուտակումներ են’