‘Ալեքսիս Սանչես. «Անգլիական ֆուտբոլն ավելի պարզ է, սակայն դա ինձ դուր է գալիս. ինձ հարմար է նման խաղաոճը» (տեսանյութ)’

811

«Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը հայտարարել է, որ լոնդոնյան ակումբի խաղը շատ է տարբերվում իր նախկին ակումբի՝ «Բարսելոնայի» խաղաոճից:

«Արսենալը» գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում, սակայն «Բարսելոնայի» խաղաոճը աշխարհի ոչ մի թիմ չի կարող կրկնել։ Անգլիական ֆուտբոլն ավելի պարզ է, սակայն դա ինձ դուր է գալիս. ինձ հարմար է նման խաղաոճը։ Անգլիայում հարմարվել ինձ օգնել են խաղընկերներս։ Եթե նրանք իրենց առավելագույն ջանքերը չգործադրեին, ես նման բարձր արդյունքներ չէի ցուցադրի,- Սանչեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը։ 

Նշենք, որ ֆուտբոլիստը «Արսենալ» տեղափոխվեց «Բարսելոնայից», ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս կարճ ժամանակահատվածում նա արդեն հասցրել է դառնալ «զինագործների» առաջատարը:

Չիլիացի ֆուտբոլիստը կրկնել է «Արսենալում» գրանցված ռեկորդը. Սանչեսն Անգլիայի առաջնությունում իր առաջին մրցաշրջանում 13 խաղում խփել է 9 գոլ: Նման ցուցանիշ երկու տասնամյակ առաջ գրանցել էր Իյան Ռայթը: Ուշագրավ է, որ «Արսենալի» պատմության լավագույն ռմբարկուն` Թյերի Անրին լոնդոնյան ակումբում շատ վատ է սկսել կարիերան` խփելով 1 գոլ:

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին Սանչեսը մասնակցել է 22 խաղի և խփել է 14 գոլ: 

Նախորդ հոդվածը‘Պրեմիերա. Բաց մի թողեք այս հանդիպումները’
Հաջորդ հոդվածը‘ Անխել Դի Մարիա. «Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է Չեմպիոնների լիգայում խաղալ, և այս ակումբը պետք է լինի մրցաշարում»’