‘Ալեքս Ֆերգյուսոն. Մեր բախտը բերեց’

995

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Սաութհեմթոնի» հետ հանդիպումից (2:1) հետո ընդգծել է թիմի հարձակվող Ուեյն Ռունիի արդյունավետ խաղը:

«Ռունին աչքի ընկավ նաեւ շաբաթ օրը, եւ եթե նա, Չիչարիտոն եւ Վան Պերսին այս մրցաշրջանում 20-ական գոլ խփեն, ապա ամեն ինչ լավ կստացվի:

 Եթե հիշենք իմ նախորդ հաջողված չեմպիոնական մրցավազքերը, ապա միշտ կարելի է մեկ խաղ ընդգծել, որի մասին կարելի է ասել, որ մեզ բախտը մի փոքր ժպտաց: Ահա, ուրեմն «Սաութհեմթոնի» նկատմամբ հաղթանակը դրանցից մեկն էր: Մրցաշրջանի այս փուլում կարեւորը հաղթանակն է»,- Ֆերգյուսոնի խոսքն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Գերմանական ֆերմայում բռնկված հրդեհի պատճառով 86 ուղտ է զոհվել’
Հաջորդ հոդվածը‘Dolce&Gabbana-ի նորածինների օծանելիքը արդեն կարելի է ձեռք բերել 45 դոլարով’