‘ Ախալցխայում հայ գյուղապետ է ձերբակալվել’

936

Իրավապահները ձերբակալել են Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղի գյուղապետ Պողոս Վարդանյանին: Ձերբակալված գյուղապետը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ:
Ախալցխայի գամգեբելիի (շրջանի ղեկավար) պաշտոնակատար Բեսիկ Բլիաձեի խոսքերով` նա ձերբակալության մասին տեղեկացել է ապրիլի 26-ին, երբ նրա հետ կապվել են ֆինանսների ոստիկանությունից, հայտնում է Akhaltskha.net-ը: Ինչ վերաբերվում է ձերբակալվածին, ապա Բեսիկ Բլիաձեն ամիս ու կես է, ինչ ճանաչում է նրան, այն բանից հետո, երբ նշանակվել է գամգեբելի: Բլիաձեի խոսքերով` Պողոս Վարդանյանը իր աշխատանքը եւ պարտականությունները կատարել է լավ:

Նման ձերբակալություն էր եղել նաեւ ապրիլի 17-ին: Կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալվել էր Ադիգենի շրջանի Գոռգուլի գյուղի գյուղապետ Զուրաբ Տաբիձեն:

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Գարեթ Բեյլը` Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ’