‘Ախտորոշվել է Արգենտինայի նախագահի հիվանդությունը’

1295

Բժիշկներն ախտորոշել են Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշների հիվանդությունը, ով հիվանդանոց էր տեղափոխվել բարձր ջերմությամբ: Տկարության պատճառը, ինչպես հաղորդել է Fox News-ը, հաստ աղիքի բորբոքումն է:

Բժիշկների խոսքերով՝ 61-ամյա Քիրշների վիճակը կայուն է, նա հակաբիոտիկներով բուժման կուրս է անցնում:

Արգենտինայի ղեկավարին հիվանդանոց էին տեղափոխել նոյեմբերի 2-ին՝ վարակի կասկածով:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հղիության նպաստների հարցում կառավարությունը գնաց զիջումների’
Հաջորդ հոդվածը‘Բարեկեցիկ պետությունների միջազգային վարկանիշը գլխավորում են Նորվեգիան, Շվեյցարիան և Նոր Զելանդիան ‘