‘Ահաբեկիչները ծրագրել են պայթեցնել Օփրա Ուինֆրիի ստուդիան’

884

2009 թ. ահաբեկիչները ծրագրել էին պայթեցնել ամերիկյան հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրիի ստուդիան Չիկագոյում: Այդ մասին դեկտեմբերի 1-ին տեղեկացրել է ամերիկյան Judicial Watch հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը:

Ահաբեկչության նախապատրաստմանը մասնակցել է առնվազն վեց մարդ, որոնցից երկուսն այժմ իրենց կալանքն են կրում անսթափ վիճակում մենքենա վարելու համար: Իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ ահաբեկչությունը կատարվելու էր հանրահայտ Sears Tower երկնաքերում, որն այն ժամանակ ԱՄՆ-ի ամենաբարձր շենքն էր: Ծայրահեղականները մտադրվել էին պայթյուններ իրականացնել՝ ի նշան բողոքի Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների: Ահաբեկիչները պետք է պայթուցիկները Չիկագո հասցնեին ֆուրգոնով, սակայն իրավապահ մարմիններին հաջողվել է կանխել ահաբեկչությունը:

Չիկագոյի հեռուստաստուդիայում են նկարահանվել 1990-2011 թթ.ABC հեռուստաալիքով միլիոնավոր հեռուստադիտողների հավաքող Օփրա Ուինֆրիի շոուները: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Փհենյանը չի հերքել Sony-ի վրա կիբեռգրոհին իր մասնակցությունը’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» ջախջախեց «Կորնելյային»` 5:0 (տեսանյութ)’