‘
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է տեսագրություն, որտեղ Չեչնիայում ոստիկանների վրա հարձակում գործած չորս երեխաներ հավատարմության երդում են տալիս այդ կազմակերպության պարագլխին:
Տեսագրությունը վերագրվում է ծայրահեղական կազմակերպության գործունեությունը լուսաբանող գործակալությանը:
Անցյալ երկուշաբթի մի խումբ անչափահասներ ահաբեկչական գործողությունների շարք էին փորձել անցկացնել Չեչենական Հանրապետությունում: Հարձակվողները չեզոքացվել էին: Նրանցից մեկն ինքնապայթեցում էր իրականացրել:
Շալի քաղաքում տուժել էին երկու ոստիկաններ, Գրոզնիում վիրավորվել էին ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ:
Պարզվել էր, որ անչափահաս ահաբեկիչները Շալիի շրջանի բնակիչներ են, նրանցից ամենաավագը 17 տարեկան էր, իսկ ամենափոքրը՝ ընդամենը 11:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը տեղեկացրել է, թե անչափահասները ոստիկանության աշխատակիցների վրա հարձակում գործելու հրաման են ստացել «սոցցանցերով, արտասահմանից»:
Փոխանցում է euronews-ը:
‘