‘Ահազանգ. Նոր Նորքում ՀՀԿ-ն քարոզչական բուկլետներ է բաժանում’

2270

Նոր Նորքի 2-րդ զանգվածում ՀՀԿ-ի նախընտրական շտաբի ներկայացուցիչները Գայի 5 հասցեում բաժանում են ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի քարոզչական բուկլետները: Այս մասին iLur.am-ին ահազանգեցին Նոր Նորքի բնակիչները, ովքեր վստահեցրին, որ հարկ եղած դեպքում կարող են նաև վկայություն տալ:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ը լռության օր է, և ընտրական օրենսգրքի համաձայն՝ արգելվում է ցանկացած տիպի քարոզչություն իրականացնել:

Նախորդ հոդվածը‘Մարիամ Հովհաննիսյան. Ավիրեցի՛ն, քանդեցի՛ն, ջնջխեցի՛ն, բայց սրտբացությունը մեր քաղաքի չկարողացան կոտրել’
Հաջորդ հոդվածը‘Հանձնաժողովի նախագահը դուրս է տարել բոլոր 3 կնիքները’