‘Ամենատարածված անունները Ռուսաստանում’

1214

RT-ն հրապարակել է Ռուսաստանում ամենատարածված անունների ցանկը:

Տղաների անուններից ամենատարածվածը Արտյոմն է: Հենց այդ անունով են անվանակոչել տղաներին երկրի 34 տարածաշրջանում, այդ թվում՝ Բրյանսկի, Պերմի, Կամչատկայի երկրամասերում և Բուրյաթիա հանրապետությունում:

Տղաների ամենատարածված անուններից երկրորդ տեղում է Ալեքսանդրը (տասը շրջան, այդ թվում՝ Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը):

Նորածին աղջիկներին ամենաշատը անվանակոչում են Սոֆյա (21 շրջան, այդ թվում՝ Մոսկվան, Յակուտիան, Մուրմանսկի մարզը): Այնուհետև գալիս են՝ Անաստասիան, Վիկտորյան, Արինան, Քսենյան, Ադելինան: Տղաների Մաքսիմ և Ռոման անունները ավելի հաճախ հանդիպում են համապատասխանաբար Չուվաշիայում և Իրկուտսկի մարզում:

Վարկանիշը կազմելիս օգտագործվել են երկրի 53 տարածաշրջանների տվյալները:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘WikiLeaks-ի հիմնադրին վտարում են Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից’
Հաջորդ հոդվածը‘Լիբիացի ֆելդմարշալը բանակին հրամայել է հարձակվել մայրաքաղաքի վրա’