Ամերիկացի գեղասահորդը Օլիմպիական խաղերում ելույթ է ունեցել Ազնավուրի երգի հնչյունների ներքո

567

Պեկինի Օլիմպիական խաղերի թիմային մրցաշարում կարճ ծրագրից հետո առաջին տեղում ընթացող ամերիկացի գեղասահորդ Նաթան Չենը ելույթ է ունեցել Շառլ Ազնավուրի «La Bohème» երգի հնչյունների ներքո։https:

Գեղասահորդը նշել է, որ Ազնավուրի ստեղծագործությունը շատ խորն է ու հուզիչ։ Երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի գեղասահքի առաջնության ժամանակ Չենն արդեն ելույթ է ունեցել այդ երգի տակ:

Չենը նաև մեկնաբանել է իր ելույթը՝ նշելով, որ գոհ է արդյունքից։ Նա հավաքել է 111,71 միավոր։

«Ուրախ եմ այստեղ լինելու համար և գոհ եմ իմ ելույթից: Լավ փորձ է, ամեն ինչ ստացվեց, ես շատ գոհ եմ։ Ես սխալներ ունեի նախորդ մեկնարկներում, դա օգնեց ինձ փորձ ձեռք բերել: Օլիմպիական խաղերից առաջ շատ մեկնարկներ եմ ունեցել, այդ ամենը նպաստել է այս լավ մեկնարկին»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Չենի մարզիչը հայազգի հայտնի ամերիկացի մասնագետ Ռաֆայել Հարությունյանն է։

Նախորդ հոդվածըFIDE Grand Prix. Լեւոն Արոնյանը մեկնարկեց հաղթանակով
Հաջորդ հոդվածըՄեսին Չավիին պատմել է, որ դժվարությամբ է հարմարվում ՊՍԺ-ին