ԱՄՆ․ Կոնգրեսում Բայդենին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվել

193

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Լորեն Բոբերթը (Կոլորադո նահանգ) ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի իմպիչմենտի հարցն է բարձրացրել՝ երկրի սահմանների պաշտպանության հարցում պաշտոնական պարտականությունները կատարելու անկարողության համար։

«Ջո Բայդենն ամբողջությամբ տապալել է մեր հարավային սահմանը պաշտպանելու իր սահմանադրական պարտավորությունը։ Այդ պատճառով ես Կոնգրեսում ներկայացրել եմ  իմպիչմենտի դրույթը՝ նրան պաշտոնից հեռացնելու համար»,- Twitter-ի իր էջում գրել է օրենսդիրը։

Մայիսի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անվստահություն հայտնելու վերաբերյալ դրույթներ էր խոստացել ներկայացնել Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը (հանրապետական՝ Ջորջիա նահանգից)։ Նա համոզված է, որ գործող առաջնորդի վարչակազմը «Ամերիկան իջեցրել է վերջին տեղը և 2021 թ․ հունվարի 20-ից պարբերաբար զբաղվում է այս երկիրը քանդելով»։ Օրենսդրի կարծիքով՝ Բայդենն ունակ չէ կատարելու ԱՄՆ նախագահի պարտականությունները և սպառնալիք է ներկայացնում պետության անվտանգությանը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍելարայանը՝ «Բոկա Խունիորսի» առաջնային տրանսֆերային նպատակներից է
Հաջորդ հոդվածըԹրամփը լրիվ հերքում է մեղադրանքը