‘ԱՄՆ դեսպան. Կասկածներ են ծագում, որ Վրաստանում դատական համակարգը քաղաքական նպատակների է ծառայում’

996

Վրաստանի նախկին և ներկա պաշտոնյաների դեմ մեղադրանքների քանակը կասկածներ է ծնում, թե երկրի դատական համակարգը օգտագործվում է քաղաքական նպատակներով, կարծում է Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը:

«Մենք կառավարությանը կոչ ենք անում ցրել այդ կասկածները», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է դեսպանը:

Նրա խոսքով՝ այժմ, երբ տարածաշրջանում անհանգիստ է, և երկիրն էլ կանգնած է ներքին տնտեսական մարտահրավերների առաջ, այն, ինչ պետք է Վրաստանին՝ կայունությունն է, միասնությունը և հավատարմությունն արդարադատությանը և օրենքի գերակայությանը:

Փոխանցում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Բնապահպանները ահազանգում են. «Արևիկ» ազգային պարկի տարածքում նախատեսվում է հանքավայրի մշակում’
Հաջորդ հոդվածը‘Ռոյսը երազում է «Բարսելոնայի» մասին’