‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 414.50 դրամ/դոլար’

953

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 29 լոտ խմբաքանակով վաճառվել է 1.650 մլն.դոլար (683.295 մլն դրամ), 414.50 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.08 տոկոսային կետով ցածր է նախորդ`  նոյեմբերի 5-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: 

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 414.50 դրամ/դոլար, իսկ առաջարկինը` 414.75 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 414.50  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 414.50 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 414.50  դրամ/դոլար, առավելագույն գինը` 414.50 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 6-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 625.998 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 414.50 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘ՄԹ պետնախարար. Ամբողջ Լաչինի շրջանը չի կարող գտնվել հայկական կողմի վերահսկողության ներքո’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 400 հզր դոլար ‘