‘ ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 414.70 դրամ/դոլար’

979

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 80 լոտ խմբաքանակով վաճառվել է 9.400 մլն դոլար (3.898 մլրդ դրամ), 414.75 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.05 տոկոսային կետով ցածր է նախորդ` նոյեմբերի 6-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: 

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 414.50 դրամ/դոլար, իսկ առաջարկինը` 414.75 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 414.50  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 414.50 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 414.50  դրամ/դոլար, առավելագույն գինը` 414.75 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 7-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 635.998 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 414.70 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանին «ընտրած» գյուղացիների միջև խմելու ջուրը վեճի պատճառ է դարձել’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի ընկերությունը զարգանում է, իսկ մրցակիցներն՝ սնանկանում ‘