‘ԱՄՆ-ը Արևելյան Եվրոպայում օդային վահան է կառուցում ընդդեմ Ռուսաստանի’

1416

ԱՄՆ ՌՕՈՒ-ն ավիացիոն զորավարժություններ է անցկացնում Եվրոպայում իր դաշնակիցների հետ, արդիականացնում է ավիաբազաները, փորձարկում արագ արձագանքման օդանավակայանները: ԱՄՆ-ն ավելի ու ավելի շատ միջոցներ է ներդնում Զսպան եվրոպական նախաձեռնության մեջ:

Միանգամից մի քանի չեխական ավիաբազաներում սկսվել են «Համաչափ հարված-2018» զորավարժությունները: Դրանց մասնակցում են 19 երկրների զինծառայողներ՝ Բելգիայի, Դանիայի, Խորվաթիայի, Կանադայի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Սլովակիայի, Սլովենիայի, ԱՄՆ-ի, Շվեդիայի և Չեխիայի:

Զորավարժություններին մասնակցումէ 36 ինքնաթիռ, կմարզվեն 850 չեխ և մոտավորապես 200 արտասահմանցի զինվորականներ:

Սա Արևելյան Եվրոպայում Ռուսաստանի օդային զսպման լայնածավալ ծրագրի ընդամենը մի փոքր դրվագ է:

2018 թ. ՆԱՏՕ-ն Եվրոպայում անցկացնում է ՌՕՈՒ առնվազն երկու տասնյակ տարբեր զորավարժություններ, որոնցից շատերը՝ Արևելյան Եվրոպայում:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Սևիլիա»-ն հետաքրքրված է Կագավայի ծառայություններով’
Հաջորդ հոդվածը‘Եղոյան. Շանթ Հարությունյանը կարող է ազատ արձակվել ցանկացած պահի, եթե…’