ԱՄՆ-ի բիզնեսը փորձում է Թուրքիայով վերադառնալ ՌԴ

418

Ամերիկյան մի շարք ընկերություններ, որոնք Ռուսաստանից հեռացել են նրա նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պատճառով, փորձում են Թուրքիայով լուռ վերադառնալ ռուսաստանյան շուկա։ Նրանք թուրքական ֆիրմաներին միջնորդադրամ են առաջարկում համատեղ բիզնես կազմակերպելու համար, պնդում է Yeni Safak թերթը։

Պարբերականի տեղեկատվության համաձայն՝ թուրքերին արվող ամերիկյան ընկերությունների առաջարկները վերջին ամիսներին շատացել են։ Ընդ որում՝ թերթը չի նշում ընկերությունները՝ միայն ընդգծում է, որ «դրանցից շատերը ՌԴ-ում ապրանք ձեռք բերելու համար բիզնես են իրականացնում Ռուսաստան-Թուրքիա-Դուբայ-ԱՄՆ երթուղով»։

«Ամերիկացիները, որոնք թուրքական ֆիրմաներին առաջարկում են համատեղ առևտուր սկսել, դրան են դիմում, որ փոխհատուցեն իրենց կորուստները ռուսաստանյան շուկայից հեռանալուց հետո»,- գրում է Yeni Safak-ը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆեբենզյան «ցնցված է ամերիկացիների ցինիզմից»
Հաջորդ հոդվածըԴեմ են ռուսաստանցիներին շենգենյան վիզա տալու արգելքին