‘ԱՄՆ կոնգրեսը հակակրեմլյան օրենքների փաթեթ է ընդունել’

1067

ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատն ընդունել է չորս փաստաթուղթ, որոնք քննադատում են Կրեմլի քաղաքականությունը:

Կոնգրեսականները Պուտինի վրա  են դրել Բորիս Նեմցովի սպանության պատասխանատվությունը, նաև ԱՄՆ կառավարությանն արգելել են,  իրավաբանորեն կամ փաստացի՝ Ղրիմը համարել ռուսաստանյան:

Առաջին փաստաթուղթը այն բանաձևն է, որը կոչ է անում պատասխանատվության ենթարկել ընդդիմադիր քաղաքական գործչի սպանության մեղավորներին և արդարացի հետաքննություն անցկացնել այդ գործով: Փաստաթղթով ԱՄՆ կառավարությանը կոչ է արվում Նեմցովի սպանության և դրա պատվիրատուների պատասխանատվության հարցը բարձրացնել Ռուսաստանի իշխանությունների հետ բոլոր բանակցություններում:

Երկրորդ փաստաթուղթը՝ «Ղրիմի անեքսիան չճանաչելու վերաբերյալ» ք, ընդամենը երկու էջից է բաղկացած և ԱՄՆ պետական մարմիններին արգելում է որևէ գործողություն ձեռնարկել կամ օգնություն ցուցաբերել, որոնք կենթադրեն Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի իշխանությունը:

Երրորդ օրինագիծը վերաբերում է «Վլադիմիր Պուտինի նկատմամբ թափանցիկությանը», որը, օրինագծի հեղինակների կարծիքով՝ կպատասխանի ԱՄՆ ընտրություններին Մոսկվայի միջամտության վերաբերյալ հարցին: Փաստաթղթի համաձայն՝ ամերիկյան հետախուզությունը կարող է տվյալներ հավաքել Պուտինի և նրա մերձավորների ակտիվների մասին: Պալատի անդամներն առաջարկել են պարտավորեցնել ԱՄՆ ազգային հետախուզությանը և ֆինանսների նախարարին՝ զեկույց պատրաստել Ռուսաստանի նախագահի ֆինանսական դրության վերաբերյալ, որը նրանք պետք է ներկայացնեն 180 օրվա ընթացքում:

Եվս մի օրինագիծ՝ Kremlin Act-ը, ԱՄՆ ազգային հետախուզությունից պահանջում է պատրաստել երեք զեկույց, որոնք գնահատական կպարունակեն Ռուսաստանի քաղաքական ղեկավարության ծրագրերի վերաբերյալ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘AS. հայտնի է Իսկոյի և Սոլարիի կոնֆլիկտի պատճառը’
Հաջորդ հոդվածը‘Արման Մուսինյան. «Հրապարակ» — որտեղ «փաստերը», պարտադիր չէ, որ համընկնեն իրականության հետ’