‘ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կժամանի Երեւան’

1427

Վաղը Երևան կժամանի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը «Ազատությանը» փոխանցել է, որ այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի պաշտոնակատարներ Զոհրաբ Մնացականյանի և Դավիթ Տոնոյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանի հետ:

Նշվում է, որ հանդիպումների ժամանակ կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում խուզարկել են սաուդյան հյուպատոսարանի ավտոմեքենան’
Հաջորդ հոդվածը‘Երկվորյակների մայրը ցանկանում է վերադարձնել իր փոքրիկներին’