ԱՄՆ նախագահի թեկնածու․ XXI դարը կարող է դառնալ «Չինաստանի դարը»

281

 ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ, Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսի կարծիքով՝ ԱՄՆ-ը չպետք է թույլ տա, որ XXI դարը դառնա «Չինաստանի դարը»։

Այդ մասին նա հայտարարել է 2024 թ․ նախագահական ընտրություններում հանրապետականների առաջադրած թեկնածուների չորրորդ բանավեճի ժամանակ, որը տեղի է ունեցել Տասկալուսա քաղաքում (Ալաբամա նահանգ)։

«Չինաստանի հավակնությունները զսպելը մեր ազգային անվտանգության թիվ մեկ խնդիրն է, ինչը ես անում եմ, և մենք դա կարող ենք անել։ 21-րդ դարը պետք է ամերիկյան դար լինի։ Մենք չենք կարող թույլ տալ, որ դառնա Չինաստանի դարը»,- ասել է Դեսանտիսը։

Բանավեճին մասնակցող գործարար Վիվեկ Ռամասվամին նույնպես նշել է, որ ԱՄՆ-ը կախում ունի Չինաստանից։ «Մեր տնտեսական կախվածությունը Չինաստանից մեզ ստիպում է վախենալ։ ․․․ Մենք չենք կարող նրանցից կախված լինել դեղագործության, կիսահաղորդիչների և նույնիսկ ռազմական ոլորտներում. մեր F-35 կործանիչները, որ մենք արտադրում ենք այդ երկրում, կախված են Չինաստանից»,- նշել է նա։

Նախորդ հոդվածըElllobregat Open Chess 2023. Սամվել Տեր-Սահակյանը առաջատարների շարքում է
Հաջորդ հոդվածը2023-ին ամենամեծ եկամուտ ունեցած մարզուհիների տասնյակը