‘ԱՄՆ-ն մտածում է, թե ինչպես պատասխանի Սիրիայում տեղի ունեցածին’

2738

Երկուշաբթի Վաշինգտոնում Թրամփը խորհրդակցություն է անցկացրել Պենտագոնի ղեկավարության հետ: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ազգային անվտանգության հարցերով Թրամփի նոր խորհրդական Ջոն Բոլթոնը:

Ամերիկյան վարչակազմի ղեկավարը հայտարարել է, որ քննարկում է Դամասկոսի արվարձանում ենթադրյալ քիմիական գրոհին արձագանքելու բոլոր հնարավոր տարբերակները, և ընդգծել է, որ պատասխան կտան բոլոր նրանք, ովքեր աջակցում են Ասադի ռեժիմին:

«Մենք պատրաստվում ենք որոշում կայացնել, թե ինչ պատասխան է տրվելու Դամասկոսի հրեշավոր հարձակմանը: Դրան պատասխան կտրվի, և այն կոշտ կլինի: Չեմ ասի, թե երբ, քանի որ ինձ դուր չի գալիս նման գործողությունների ժամկետները քննարկելը»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Ռուսաստանը հայտարարել է, որ քիմիական գրոհի մասին լուրն ապատեղեկատվություն է: Երկրի դեսպան Նեբենզյան տեղեկացրել է, որ Մոսկվան և Դամասկոսը պատրաստ են օգնելու ՔԶԱԿ-ի հետաքննությանը, որոնց ներկայացուցիչներին նա հրավիրել է Սիրիա:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ինտրիգ չկա. Վարչապետի թեկնածուն Սարգսյանն է’
Հաջորդ հոդվածը‘Սավչենկոյի բնակարանում խուզարկության ընթացքում զենք է հայտնաբերվել’