ԱՄՆ-ն ուզում է, որ ՌԴ-ն 2024 թ․ գնա Ուկրաինայի համար ընդունելի բանակցությունների

411

Միացյալ Նահանգները ջանում է, որ Ռուսաստանը 2024 թ․ վերջին ստիպված լինի Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցությունների գնալ Կիևի համար շահավետ պայմաններով։

Այդ մասին հինգշաբթի տեղեկացրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Ջոնաթան Ֆայները։

«Մենք կուզենայինք, որ եկող տարվա վերջին ուկրաինացիներն այնպիսի դիրքում լինեն, որ Ռուսաստանը ստիպված լինի որոշում կայացնել․ կամ նրանք (ռուսաստանցիները) պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ այն պայմանաներով, որոնք ընդունելի են Ուկրաինայի համար և հենվում են Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ Ուկրաինայի ողջ տարածքի ամբողջականությունն ամրագրող ՄԱԿ-ի Կանոնադրության վրա, կամ էլ նրանք գործ կունենան ավելի ուժեղ Ուկրաինայի հետ, որը ԱՄՆ-ում և Եվրոպայում, ինչպես նաև Ուկրաինայի ներսում կհենվի ավելի հզոր արդյունաբերական բազայի վրա և կարող է կրկին հարձակում իրականացնել»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Նախորդ հոդվածըՄեդվեդևը կանխագուշակում է Բայդենի պարտությունն ընտրություններում
Հաջորդ հոդվածըՊաղեստինի վարչապետը ՀԱՄԱՍ-ի հետ երկխոսության հնարավորություն տեսնում է