‘ԱՄՆ-ում աճուրդով վաճառվել է Ուինսթոն Չերչիլի կիսատ ծխած սիգարը’

2831

Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի՝ կիսատ ծխած սիգարը ամերիկյան Բոստոն քաղաքում գտնվող RR Auction աճուրդի տան կազմակերպած աճուրդում վաճառվել է 12 հազար դոլարով, ուրբաթ հաղորդել է Associated Press լրատվական գործակալությունը:

Օնլայն ռեժիմով անցկացվող աճուրդում  ներկայացվել է Չերչիլի այն սիգարը, որը նա փարիզյան Լը Բուրժե օդանավակայանում կիսով չափ է ծխել 1947 թ. մայիսի 11-ին: Սիգարը պահպանել է բրիտանացի օդաչու Ուիլյամ Ալան Թերները, որի անձնակազմն այդ ժամանակ Չերչիլին կնոջ հետ միասին Լոնդոնից տեղափոխել է Փարիզ, ապա ետ՝ Լոնդոն:

Նշվում է, որ դա հատուկ պատվերով պատրաստված La Corona մակնիշի կուբայական սիգար է, որի վրա նույնիսկ բրիտանացի քաղաքական գորչի անունն է գրված:

Փոխանցում է Interfax-ը: 

Նախորդ հոդվածը‘Չինաստանը ահաբեկիչների դեմ պայքարելու համար լազերային զենք է մշակել’
Հաջորդ հոդվածը‘Պլանային ջրանջատում Արարատի և Կոտայքի մարզերում’