‘
ԱՄՆ-ի իրավապահ մարմիններին հաջողվել է բացահայտել երկրի պատմության ընթացքում խարդախության խոշորագույն դեպքերից մեկը՝ կապված կրեդիտ քարտերի հետ: Խաբեբաներին հաջողվել է առնվազն 200 մլն դոլար գողանալ, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Associated Press-ին։
Ըստ իրավապահների տվյալների՝ 18 հոգանոց խումբն իր հանցավոր գործունեությունը սկսել է Նյուարկ քաղաքում ՝ 2007թ։
Ոստիկանները նշում են, որ հանցախումբը գործել է ԱՄՆ-ի 28 նահանգներում, այնուհետև ստացված գումարները փոխանցվել են Պակիստան, Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ռումինիա, Չինաստան և Ճապոնիա։
Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել 18 մարդու դեմ, որոնցից 3-ն արդեն ընդունել է իր մեղքը։ Նրանց մեղավորությունը հաստատվելու դեպքում յուրաքանչյուրին սպառնում է 30 տարվա ազատազրկում և 1 մլն դոլարի չափով տուգանք։
‘