‘ԱՄՆ-ում Քրիստոսի կերպարով տղամարդուն ձերբակալել են խուլիգանության համար ‘

912

Հիսուս Քրիստոսի ավանդական կերպարը հիշեցնող սանրվածքով, հագուստով ու դեմքով տղամարդուն ձերբակալել են Ֆիլադելֆիայի սահադաշտում: Այդ մասին հաղորդել է The Daily Mirror –ը: Մայքլ Գրանտին մեղադրել են խուլիգանության և շորթման մեջ:

Գրանտը սահադաշտում մարզվել է չմուշկներով և բոլոր ցանկացողներին առաջարկել լուսանկարվել իր հետ՝ չափավոր և ոչ պարտադիր գումարի դիմաց: Այդ ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցը նրանից պահանջել է հեռանալ սահադաշտից, բայց Գրանտը հրաժարվել է՝ համարելով այդ պահանջը անհիմն և անարդար: Դրանից հետո նրան ձերբակալել են:

Իր Twitter-ում երիտասարդը գրել է, որ շորթման մեղադրանքը նույնպես անհիմն է, քանի որ, ճիշտ է, գումար վերցրել է անցորդների հետ լուսանկարվելու համար, բայց ինքը չի պահանջել այդ գումարը: Հասարակական վայրից հեռանալու պահանջը նա նույնպես խուլիգանություն չի համարում, թեև Գրանտի վարձած փաստաբանը համոզված է, որ հենց դա է նրա ձերբակալման հիմնական պատճառը: Ձերբակալվածն ինքը ենթադրում է, որ պարզապես դուր չի եկել ոստիկանության աշխատակցին, քանի որ նախկինում տնանկ է եղել, և հնարավոր է, որ իրավապահը ճանաչել է իրեն: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի հանձնաժողովը մտադիր է ԿԺԴՀ գործը հանձնել Հաագային’
Հաջորդ հոդվածը‘Հնդկաստանում բախումներ են տեղի ունեցել ինքնակոչ գուրուի կողմնակիցների և ոստիկանների միջև’