‘ԱՄՆ պետքարտուղարություն. Ռուսաստանի տարածքում ԿԺԴՀ աշխատանքային ճամբարներ կան’

2400

Ռուսաստանի և ԿԺԴՀ իշխանությունների միջև պայմանավորվածություններ կան, որոնք Հյուսիսային Կորեային թույլ են տալիս Ռուսաստանի տարածքում աշխատանքային ճամբարներ պահել, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ աշխատում են ստրկական պայմաններում, ասվում է ԱՄՆ պետքարտուղարության՝ երեքշաբթի հրապարակված զեկույցում:

«ԿԺԴՀ իշխանությունները, Ռուսաստանի և այլ երկրների կառավարությունների հետ երկկողմ պայմանավորվածության համաձայն՝ շարունակում են աշխատողներ ուղարկել Ռուսաստան: Չնայած հավաստի տեղեկատվության՝ թե հյուսիսկորեացիները Ռուսաստանում ստրկական պայմաններում են աշխատում, Ռուսաստանի կառավարությունը ոչ մի հետաքննություն չի կատարում»,- ասվում է զեկույցում:

Ընդհանուր առմամբ, պետքարտուղարության գնահատականով՝ ՌԴ իշխանություններն առանձնապես ջանք չեն թափում մարդկանց առևտուրը կանխելու ուղղությամբ: Այդ կապակցությամբ զեկույցում Ռուսաստանը ընդգրկված է ամենացածր՝ երրորդ կարգի երկրների ցանկում, որոնք հեռու են այդ ոլորտում ԱՄՆ-ի օրենսդրությամբ նախատեսված պահանջները բավարարելուց:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Թիլերսոնը Լավրովին տեղեկացրել է Սիրիայում նախապատրաստվող քիմիական գրոհի մասին’
Հաջորդ հոդվածը‘Գեւորգ Նալբանդյան. Ղարաբաղի քրդականը’