ԱՄՆ Սենատում Կիևին օգնելու վերաբերյալ քվեարկությունը դատապարտված է ձախողման

244

ԱՄՆ Կոնգրեսի Սենատում Ուկրաինային օգնության միջոցներ հատկացնելու հարցով քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, սակայն համապատասխան օրինագծի ընդունման շանս, ըստ էության, չկա՝ հանրապետականների դիրքորոշման պատճառով։

Այդ մասին երկուշաբթի հաղորդել է Politico թերթը։

Հրապարակման մեջ նշվում է, որ Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը (Նյու Յորք նահանգ) քայլեր է ձեռնարկել «չորեքշաբթի օրը քվեարկություն նշանակելու համար, որը, գործնականում, հաստատ ձախղվելու է այն պատճառով, որ սահմանների (ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև) պահպանության վերաբերյալ  բանակցությունները վերջերս փակուղի են մտել»։

Վաշինգտոնյան վարչակազմը և դեմոկրատները հուսով են, որ հավանության կարժանանա արտակարգ ֆինանսավորման փաթեթը, որում նախատեսվում է 61 մլրդ դոլարի օգնություն Կիևին։ Հանրապետականներն ուզում են Ուկրաինայի օգնությունը կապել Մեքսիկայի հետ սահմանի անվտանգության ֆինանսավորման հետ՝ անօրինական միգրացիան կանխելու նպատակով։

Նախորդ հոդվածըԻսրայելում հերքել են ԱՀԿ ղեկավարի հայտարարությունները
Հաջորդ հոդվածըԻսրայելը դիտարկում է Գազայում թունելները ծովի ջրով հեղեղելու տարբերակը