‘ԱՄՆ փոխնախագահ. «Ես Էրդողանից երբեք ներողություն չեմ խնդրել»’

1187

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հերքել է այն լուրերը, թե ինքը ներողություն է խնդրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի, որի վրա հղում է կատարում Ermenihaber.am-ը՝ Բայդենը  «CNN» լրատվականին տված հարցազրույցում ասել է. «Ես երբեք նրանից ներողություն չեմ խնդրել: Նրան լավ եմ ճանաչում: Զանգահարել եմ նրան և ասել, որ տարածված լուրերը ճիշտ չեն ներկայացնում իմ խոսքերը» :

Հիշեցնենք, որ Հարվարդի համալսարանում ելույթի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ասել էր, որ ահաբեկիչները, այդ թվում նաև «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները, աջակցություն են ստացել Թուրքիայից:

Այդ հայտարարությունից ժամեր անց Էրդողանն իր վրդովմունքն էր արտահայտել՝ Բայդենից պահանջելով ներողություն խնդրել, որից հետո  Սպիտակ տունը հայտարարությամբ էր հանդես եկել:

Հայտարարության մեջ նշվում էր, որ փոխնախագահը Հարվարդի համալսարանում արած հայտարությունների պարզաբանման համար զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և  ներողություն խնդրել Թուրքիայից: «ԱՄՆ-ը բարձր է գնահատում այն պարտավորությունները, որոնք «Իսլամական պետության» դեմ պայքարում ստանձնել է ողջ աշխարհը, այդ թվում` նաև Թուրքիան»,-ասված է հայտարարության մեջ:

Ավելի ուշ Սիպտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էրնեստը ամենօրյա ճեպազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ  փոխնախագահի ներողությունը կապված է եղել  իր խոսքերի սխալ ներկայացման հետ:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի’
Հաջորդ հոդվածը‘Ռուբլու արժեզրկումը դանդաղեցրել է Հայաստան եկող դրամական փոխանցումների աճի տեմպը’