‘Ամփոփվել են ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված փարիզյան բանակցությունները’

976

Երեկ ուշ երեկոյան Փարիզի Մարինյի պալատում ավարտվել են Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները:

Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, Ֆրանսիայի նախագահի հետ առավոտյան կայացած առանձնազրույցներից հետո Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպման ժամանակ: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:

Նախորդ հոդվածը‘Նպատակն ազնիվ է, միջոցները՝ ոչ. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Լիսկայի որդին էլի ինքնապաշտպանվել է. «ՉԻ»’