‘Այսօր՝ մայիսի 17-ին սպասվող իրադարձությունները’

930

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ մայիսի 17-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Ժամը 14:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում-ասուլիս «Արմավիրի տարածաշրջանում կարկուտի հետեւանքով առաջացած խնդիրների պատճառները եւ լուծումները» թեմայով: Բանախոսներն են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը առընթեր «Մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը, ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետի» օդերևութաբանական կանխատեսման բաժնի պետ Գագիկ Սուրենյանը, Արմավիրում գործող «Գյուղատնտեսական ասոցացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Լյովա Իսկանդարյանը:
  • Ժամը 15.00-ին «Դինամո» մարզադահլիճում կանցկացվեն Հայկական առաջին տրանսպլանտ խաղերը` Հայաստանի փոխպատվաստված օրգանով մարդկանց մասնակցությամբ: Բացման արարողությունից հետո «Դինամո» մարզադաշտում կանցկացվեն սեղանի թենիսի մրցումները, այնուհետև լողի, բոուլինգի, դաշտային թենիսի և վազքի մրցումները` «Ակվատեկ» ջրային համալիրում, «Արենա» բոուլինգ և «Օրանժ» թենիսի ակումբներում: 
  • Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների EducationUSA Կրթական խորհրդատվական կենտրոնը ժամը` 15:00-ից մինչև 17:00, Իմպերիում Պլազա Բիզնես Կենտրոնում(Ամիրյան 4/7, Երևան, Հայաստան)կազմակերպում է արդեն ավանդույթ դարձած «Կրթությունը ԱՄՆ-ում» կրթական տեղեկատվական ցուցահանդեսը՝շրջանավարտների մասնակցությամբ: 
  • Նախախորհրդարանը ժամը 19-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք:

Նախորդ հոդվածը‘Հրդեհի նոր օջախ «Սպայկայում»’
Հաջորդ հոդվածը‘Թալինում կին է կորել’