‘Այսօր՝ մայիսի 3-ին սպասվող իրադարձությունները’

1042

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ մայիսի 3-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Ժամը 16.00-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն է Երևանի ավագանու ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը: Ձեր հարցերը հյուրին կարող եք գրել ասուլիսի համար ստեղծված այս էջում:
  • Մինչ այդ ժամը 11:30-ին «Մեդիա կենտրոնում» ավագանու ընտրություններին ընդառաջ տեղի կունենա հարցազրույց-ասուլիս Հայ ազգային կոնգրես կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանի հետ:
  • «ՄԻԿԱ» մարզադահլիճում տեղի կունենա Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված ձյուդոյի հանրապետական մրցաշար՝ պատանիների և դեռահասների տարիքային խմբերում: Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի բոլոր ուժեղագույն թիմերը, ինչպես նաև Արցախի թիմը:
  • Ժամը 12:00-ին, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի բակում (5-րդ մասնաշենքի դիմաց) կանցկացվի «Ռոբոտների օր» (Robotics day)  միջոցառումը: Միջոցառման ընթացքում կցուցադրվեն ռոբոտատեխնիկայի խմբակներում պատրաստված ռոբոտներ, եռաչափ տպիչ (3D printer), խառատային հաստոց (CNC) և այլն: 
  • Ժամը 11:00-ին, ՀՀ նկարիչների միությունում (Աբովյան 16, 2-րդ հարկ) Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված  տեղի կունենա «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագրով 3-րդ ֆոտոցուցահանդեսի բացման արարողությունը: 

Նախորդ հոդվածը‘«Կայզեր» սուպերմարկետի սեփականատերը ՀՀԿ-ի օգտին քվեարկողների ցուցակներ է հավաքում’
Հաջորդ հոդվածը‘Կարեն Անդրեասյան. Լրագրողներին մաղթում եմ ազատվել 6 չարիքից ‘