‘Այսօր՝ մայիսի 4-ին սպասվող իրադարձությունները’

1204

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ մայիսի 4-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը պաշտոնապես դիմելու է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու գործընթաց սկսելու պահանջով: Դաշինքը նաև պահանջում է մայիսի 5-ին ընտրողներին տրվող բոլոր քվեաթերթիկների վրայից ջնջել «6 Հայաստանի Հանրապետական կուսակցություն» տողը:
  • Հայաստանի Կենտրոնական բանկն այսօր կաշխատի՝ Երևան քաղաքի ավագանու ընտրություններում գրանցված կուսակցությունների կողմից անհրաժեշտ վճարումների իրականացումն ապահովելու նպատակով:
  • Ժամը 12:00-ին Նարեկացի արվեստի միությունում Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) սկսում է անդամների հավաքագրում եւ կազմակերպում է աշխատանքային հանդիպում-ծանոթություն: Հանդիպման ժամանակ ավելի մանրամասն կներկայացվեն ՀԲՃ-ի կազմակերպչական կառուցվածքը, աշխատանքային խմբերի նկարագրությունները, գործունեության սկզբունքներն ու կանոնները։ Կքննարկվի նաեւ իրավաբանական կարգավիճակը:
  • Ժամը 14:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի 6-րդ հանրապետական մրցույթի մրցանակաբաշխությունը եւ գալա համերգը: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերության եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ:
  • Ժամը 14:00-ին Թեքեյան Կենտրոնում /Խանջյան 50/ տեղի կունենա «Հայաստանն իմ աչքերով» լուսանկարների համատեղ ցուցահանդեսի բացումը /«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ/:

Նախորդ հոդվածը‘Այսօր Երևանում «լռության օր» է’
Հաջորդ հոդվածը‘Իսրայելն օդային հարված է հասցրել Սիրիային’