‘Այսօր Երևանում «լռության օր» է’

1005

Երևանի ավագանու ընտրությունից առաջ այսօր` մայիսի 4-ին, «լռության օր» է: ՀՀ ընտրական օրենսգրքի 4-րդ գլխի 18-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն`  քվեարկության և նրան նախորդող օրը նախընտրական ցանկացած քարոզչություն, այդ թվում լրատվամիջոցներով, արգելվում է:

Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն այս կիրակի՝ մայիսի 5-ին, նախընտրական քարոզչությունն ավարտվել է մայիսի 3-ին: Քվեարկությունը կսկսվի մայիսի 5-ին` ժամը 08:00-ին եւ կավարտվի 20:00-ին:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են յոթ քաղաքական ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը», «Բարև Երևան» դաշինքը, Հանրապետական, «Օրինաց երկիր», «Առաքելություն», ՀՅԴ կուսակցությունները:

Նախորդ հոդվածը‘Շաբաթօրյա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ մայիսի 4-ին սպասվող իրադարձությունները’