‘Այսօր խոսքի ազատության միջազգային օրն է. Մամուլ’

903

Մայիսի 3-ը խոսքի ազատության միջազգային օրն է: Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածը հռչակում է, որ խոսքի ազատությունը հիմնարար նշանակություն ունի անհատներին իրավազորելու և ազատ ու ժողովրդավարական հասարակություն կառուցելու համար: «Մայիսի 3-ը թերևս հերթական առիթն է ինքներս մեզ հարց տալու, թե Հայաստանում որքանով է ազատ մամուլը: Եթե խոսքի ազատությունը համեմատենք ոչ վաղ անցյալում գոյություն ունեցող խորհրդային կայսրության հետ, ապա անհամեմատ ազատ ենք. ի վերջո, կան ընդդիմադիր լրատվամիջոցներ: Բայց եթե համեմատենք արևմտյան զարգացած երկրների հետ, ապա դեռ շատ քայլեր ունենք ազատության հասնելու համար: Եվս մեկ կարևոր արձանագրում, վերջին շրջանում իշխանությունների` առաջին հայացքից ընդամենը տնտեսական ոլորտը կարգավորող քայլերը, ավելի կոնկրետ` կառավարության նախաձեռնությամբ ընդունված «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, պարզապես մահակ է անցանկալի լրատվամիջոցներին ֆինանսապես նեղելու և փակելու համար»,- գրում է «Ժողովուրդը»:

Նախորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանն ամեն կերպ խուսափեց հանրության առաջ պատասխանատվության դրսևորումից. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Կայզեր» սուպերմարկետի սեփականատերը ՀՀԿ-ի օգտին քվեարկողների ցուցակներ է հավաքում’