‘Այսօր Մադրիդի «Ռեալի» լեգենդը ամուսնանում է իր 36-ամյա քարտուղարուհու հետ’

1059

Մադրիդի «Ռեալի» լեգենդար հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոն այսօր ամուսնանում է իր անձնական քարտուղարուհի Ջինա Գոնսալեսի հետ, հաղորդում է El Mundo-ն:

«Իմ երեխաները դեմ էին նոր կնոջս: Բայց իմ համար միեւնույն է: Մենք պարզապես ցանկանում ենք միասին լինել»,- ասել է Դի Ստեֆանոն, որը իր առաջին կնոջը կորցրել է ութ տարի առաջ:

Ջինան հանդիսանում է ոչ միայն Դի Ստեֆանոյի քարտուղարուհին, այլ նաեւ նրա փաստաբանը, ինչպես նաեւ Marca հայտնի պարբերականի լրագրողը: «Ռեալի» լեգենդի հետ նա ծանոթացել է 2007թ., երբ գրում էր Դի Ստեֆանոյի կենսագրությունը: 

Նախորդ հոդվածը‘Բելգիայում պայթել է քիմիկատներով բեռնված գնացքը’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային պողոտայում նախատեսվում է իրականացնել մի ծրագիր, որի հետ կապված՝ լուրջ մտահոգություններ և խնդիրներ ունեն տեղի բնակիչները’