‘Այսօր Մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է’

1396

Այսօր Մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է: ՀՀ Ոստիկանության զորքերի ժամկետային ծառայող Տիգրան Աբգարյանը զոհվել է Լեոյի փողոցում, «Սվին» խանութի դիմաց՝ հրազենային վնասվածքից, հարյուրավոր ծառայակիցների աչքի առաջ:

Տիգրան Աբգարյանն այսօր կդառնար 26 տարեկան: Նա զոհվել էր հրազենային վնասվածքից՝ 40 օր Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում մնալուց հետո: Նրա մահից 3 տարի անց էլ՝ 62 տարեկան հասակում, «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժնում սրտի կաթվածից մահացավ հայրը՝ Էդիկ Աբգարյանը: 

Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքնեը, ինչպես եւ Մարտի 1-ի մյուս 9-ը զոհերի դեպքում, մինչ օրս բացահայտված չեն:

Նախորդ հոդվածը‘Հարազատներն ու ընկերները հրաժեշտ տվեցին Բաթումում հանկարծամահ եղած լրագրող Արթուր Երնջակյանին’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն անպարկեշտ բառերով վիրավորել է «Ռեալի» երկրպագուներին’