‘Այս տարվա երեք եռամսյակներում Հայաստան է ներկրվել 36 հազար ավտոմեքենա. «Ժողովուրդ»’

1298

Այս տարվա երեք եռամսյակներում Հայաստան է ներկրվել շուրջ 36 հազար ավտոմեքենա: Այս ցուցանիշը մոտ 8 հազարով ավել է անցած տարվա թվից: «Ժողովուրդը» գրում է, որ այս տարվա ինն ամիսներին ավելի շատ ավտոմեքենա է ներկրվել, քան, ասենք, ողջ 2012 կամ 2011 թվականներին: Նշենք, որ Հայաստան ներկրված ավտոմեքենաներից ռուսական արտադրության է եղել ընդամենը մոտ երկու տոկոսը: Մնացած ավտոմեքենաները եղել են գերմանական, ամերիկյան, ճապոնական և այլն: Տեղեկացնենք, որ ներկրված ավտոմեքենաների թվի աճի պատճառը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու հեռանկարն է: Անհատ մարդիկ, օգտագործված ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվող անձինք և ընկերությունները շտապում են՝ որքան հնարավոր է շուտ և շատ ավտոմեքենա ներկրել, քանի որ ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո սպասվում է, որ օգտագործված ավտոմեքենաների մաքսատուրքը շեշտակի բարձրանալու է:

Նախորդ հոդվածը‘Նախկին նախարարի կինը մոտ 20 մլն դրամ ծննդաբերության նպաստ է ստացել. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Ջիգարխանյան. Ընկերս ասաց՝ ՀՀ իշխանությունները վախենում են «Քաջ Նազարից», այդ առակն այդ հորինված տերերի մասին է ‘