‘Անակնկալ Դոնալդ Թրամփից’

3253

«Առողջապահության բարեփոխությունը հրաշալի է ընթանում, ձեզ անակնկալ է սպասվում»,- այս միտքը ցանկացած հարմար պահի ժողովրդին է հասցնում Դոնալդ Թրամփը:

Նախորդ օրը ԱՄՆ սենատը հետաձգել է բժշկական ապահովագրության բարեփախումների նոր օրինագծի քվեարկությունը: Հանրապետականները լրացուցիչ ժամանակ են վերցրել, որպեսզի տարհամոզեն իրենց այն կուսակիցներին, ովքեր պատրաստվում էին բոյկոտել «Trumpcare»-ը:

««Obamacare»ը մեռնում է, նա արդեն, ըստ էության՝ շունչը փչում է: Եվ լրավճարներով նրան արդեն չես փրկի: Նրան մի քանի օր է մնացել ապրելու: Բոլորի համար այն գլխացավանք էր, իսկ շատերի համար՝ առհասարկ մղձավանջ: Իսկ մեզ հարկավոր է այնպիսի առողջապահություն, որը կդառնա հարգանքի մի աներևակայելի տուրք մեր մեծ հայրենիքին: Եվ մենք արդեն մոտ ենք այդ նպատակին»,- հայտարարել է Թրամփը:

Եթե «Trampcare»-ը հաղթի, ապա բժշկական օգնությունից կզրկվեն միլիոնավոր ամերիկացիներ: Այդ հեռանկարը շփոթեցնում է առնվազն չորս հանրապետական սենատորների, որոնք պատրաստ չեն վարակվել Թրամփի լավատեսությամբ:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Որ պաշտոնյաների որդիներն են ազատվել զինծառայությունից — Factor.am’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Թավրիզյան. Նահանջը` երգով’