Անգլիական ակումբների սկաուտները հետևել են Կվարացխելիայի խաղին

246

Անգլիայի Պրեմիեր լիգայի մի քանի ակումբների սկաուտներ ներկա են եղել Եվրո 2024-ի ընտրական փուլի Իսպանիայի – Վրաստանի խաղին (3:1)։ Այս մասին հայտնում է 90min-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Նյուքասլի» սկաուտները հետևել են «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի խաղին։ Ֆուտբոլիստն այս հանդիպմանը խփել է Վրաստանի հավաքականի միակ գոլը։

Այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում նեապոլցիների կազմում անցկացրած 15 խաղում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։

Նախորդ հոդվածըԸստ ՌԴ-ում Պակիստանի դեսպանի` Իսլամաբադը չի պաշտպանի Մոսկվայի դեմ պատժամիջոցները
Հաջորդ հոդվածըԻսրայելի արդարադատության նախարարությունը ցուցակ է հրապարակել