Անգլիական Պրեմիեր լիգայի տրանսֆերային ռեկորդը

321

Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարել են մոտ 932,5 միլիոն եվրո ծախս, ինչը ռեկորդային ցուցանիշ է աշխարհում։

Նախորդ ռեկորդը Պրեմիեր լիգայում գրանցվել է 2018 թվականին՝ մոտ 492 միլիոն եվրո, հաղորդում է բրիտանական The Independent-ը։

Այս մրցաշրջանում անգլիական ակումբները տրանսֆերային շուկայում ծախսել են 3,2 միլիարդ եվրո, ինչը նույնպես ռեկորդային ցուցանիշ է պատմության մեջ։

Լոնդոնի «Չելսին» հունվարին ավելի շատ է ծախսել (մոտ 329,5 միլիոն եվրո), քան Իսպանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Ֆրանսիայի ակումբները միասին։

Անգլիական ֆուտբոլի պատմության մեջ ռեկորդային դարձավ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերը պորտուգալական «Բենֆիկայից» «Չելսի» 121 միլիոն եվրոյի դիմաց։

Նախորդ հոդվածըՌոնալդուն աշխատավարձի 90 տոկոսը ստանում է Սաուդյան Արաբիայի բյուջեից
Հաջորդ հոդվածը«Յուվենտուսն» ու «Ինտերը» կխաղան Իտալիայի գավաթի կիսաեզրափակչում