‘
Անգլիայում տեղի է ունեցել Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի վիճակահանությունը: Պայքարը շարունակող չորս թիմերը բաժանվել են հետևյալ զույգերի.
- «Չելսի» – «Արսենալ»
- «Մանչեսթեր Սիթի» – «Բրիսթոլ Սիթի»
Լիգայի գավաթի միայն այս փուլում անցկացվում են երկուական հանդիպումներ: «Սթեմֆորդ Բրիջ» ու «Էթիհադ» մարզադաշտերում նախանշված առաջին խաղերը կկայանան հունվարի 8-ին, իսկ պատասխանները` հունվարի 22-ին:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» քառորդ եզրափակչում պարտվել է Չեմպիոնշիփը ներկայացնող «Բրիսթոլ Սիթիին»: Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտել 69-րդ րոպեին:
‘