‘Անգլիայի պրեմիեր լիգա. Հանդիպումներ, որոնք պետք է անպայման դիտել ‘

816

ԱՊԼ-ի 15-րդ հերթական խաղափուլի հանդիպումներից առանձնացրել ենք «Նյուքասլ»-«Չելսի» և «Մանչեսթր Սիթի»-«Էվերթոն» դիմակայությունները: Ֆուտբոլասերներին այս մենամարտերում սպասվում է լարված ու գրավիչ պայքար: Հանդիպումներին կարող եք հետևել Հ2 հեռուստաընկերության ուղիղ եթերում:

«Նյուքասլ»-«Չելսի»

 

Դեկտեմբերի 6, ժամը՝ 16. 45,«Սենթ Ջեյմս Պարկ» մարզադաշտ

Մրցավար՝ Մարտին Աթկինսոն

Պրեմիեր լիգայում դեռևս կա երկու մարզադաշտ, որտեղ «Չելսին» Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ 4 լիարժեք մրցաշրջանի ընթացքում ոչ մի հաղթանակ չի տարել: Դրանցից առաջինը «Վիլա Պարկն» է, իսկ երկրորդը՝ «Նյուքասլի» «Սենթ Ջեյմս Պարկ» մարզադաշտը: Անցած մրցաշրջանում «Չելսին» այստեղ նոյեմբերին պարտվել է 2:0 հաշվով: Սակայն, ճշմարտությունն այն է, որ հիմա լոնդոնցիները մի քանի անգամ լավ են խաղում, իսկ «Նյուքասլը» այդպես էլ հանելուկ մնաց շատերի համար: Այս թիմի հաղթանակների շարքը ընդհատվեց «Վեսթ Հեմի» հետ խաղում (0:1), որից հետո «Նյուքասլը» ոչ ոքի խաղաց «Բեռնլի» հետ և հիմա խաղում է  խուճապահարի նման:

«Չելսին» երբեք խուճապի չի մատնվում, բայց չպետք է մոտանանք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ լոնդոնցիները չկարողացան հաղթել հենց այդ նույն՝ հյուսիսային տարածաշրջանում:

 

«Մանչեսթր Սիթի»-«Էվերթոն»

Դեկտեմբերի 6, ժամը՝ 21.30, «Էթիհադ»

Մրցավար՝ Անդրե Մարիներ

«Էվերթոնին» վերջին ժամանակներս չի հաջողվում «Մանչեսթր Սիթիի» համար խոչընդոտ դառնալ, և, ամենայն հավանականությամբ, այսօր նույնպես ոչ մի խնդիր չեն առաջացնի «քաղաքացիների» համար: «Մանչեսթր Սիթին» տանը հաղթելով «Բավարիային» ՝նոր վստահություն ձեռք բերեցին իր ուժերի հանդեպ և դրանից հետո երկու արտագնա հանդիպում անցկացրեց «Սաութհեմփթոնի» և «Սանդերլենդի» հետ: Այս շաբաթ նրանց սպասում է առանցքային հանդիպում «Ռոմայի» հետ, այդ իսկ պատճառով չեմպիոնները կփորձեն խնայել իրենց ուժերը:

Ակնհայտ է, որ «Էվերթոնի» ուժերը թուլացել են. թիմը իր ջանքերը ներդնում է Եվրոպայի լիգայի խաղերում, և հավանաբար, այդ հանգամանքը իր ազդեցությունն է թողնում ներքին առաջնությունում:  Ռոբերտո Մարտինեսի սաները վատ չեն խաղում, սակայն ցանկալի արդյունք չեն կարողանում գրանցել հենց բավարար ուժեր չունենալու պատճառով:

Նախորդ հոդվածը‘Շվեյցարական Բազելում ԵԱՀԿ հակառակորդների ցույցն ավարտվել է անկարգություններով’
Հաջորդ հոդվածը‘Անխել դի Մարիայի սիրելի թիվը 7-ն է ‘