‘Անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը պատժվել է համերգ գնալու համար’

887

Անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը չի կարողանա դատել Պրեմիեր լիգայի առաջիկա խաղափուլի ոչ մի հանդիպում: Նա պատժվել է և ժամանակավորապես հեռացվել աշխատանքից:

Հայտնի մրցավարը պատժվել է կանոնակարգի  խախտման համար: «Վեսթ Բրոմվիչ»-«Քրիստալ Փելաս»(2:2) հանդիպումը սպասարկելուց հետո, Կլատենբուգը շտապել է Նյուքասել՝ Էդ Շիրանի համերգին ներկա գտնվելու համար: Ընդ որում, նա մենակ է գնացել այնտեղ:

Համաձայն կանոնակարգի՝ գլխավոր մրցավարները «խաղին և խաղից հետո պետք է գան ու գնան միայն օգնականների ներկայությամբ»: Բացի դրանից, Կլատենբուրգը հեռախոսով խոսել է «Քրիստալ Փելաս»-ի գլխավոր մարզիչ Նիլ Ուորնոքի հետ: Իսկ այդպիսի խոսակցությունները նույնպես պետք է տեղի ունենան միմիայն օգնականների ներկայությամբ: Այս մասին տեղեկացնում է Sky Spօrts-ը:

Նախորդ հոդվածը‘Երևանում կտեղադրվի Նժդեհի արձանը’
Հաջորդ հոդվածը‘Խամես Ռոդրիգես. «Ո՞վ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Իհարկե` Քրիստիանոն»’