‘Անդամակցելով ԵԱՏՄ-ին` Հայաստանը կպահպանի Վրաստանի հետ ազատ առևտրի ռեժիմը’

1107

Անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)` Հայաստանը կպահպանի Վրաստանի հետ ազատ առևտրի ռեժիմը: Դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովում այդ մասին հայտարարել է ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը` խորհրդարանի վավերացմանը ներկայացնելով ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության շուրջ պայմանագիրը:

Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է փոխնախարարը, Վրաստանի հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը գործել է և կգործի: Այդ հարցը քննարկվել է և ԵԱՏՄ գծով գործընկեր երկրների հետ և ստացել է դրական եզրակացություն:

Կարայանն ընդգծել է, որ Հայաստանում կշարունակեն գործել մաքսատուրքերին առնչվող  բոլոր այն պայմանագրերը, որոնք ՀՀ կնքել է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը, երբ երկիրը կմիանա ԵԱՏՄ ստեղծման շուրջ պայմանագրին: 

Նախորդ հոդվածը‘Թևան Պողոսյան. ՆԱՏՕ-ն չի կարող անվերջ աչք փակել իսլամականների հետ Թուրքիայի խաղերի վրա’
Հաջորդ հոդվածը‘Ֆինանսների փոխնախարար. Շատ վարկանիշերով Հայաստանն առաջ է անցնում ԵԱՏՄ երկրներից’